Մոսկվայի տունը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Անդրանիկ Գևորգյանին 100-ամյա տարեդարձի առթիվ
Երևանում Մոսկվայի տան ներկայացուցիչները շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Անդրանիկ Գևորգյանին հարյուրամյա հոբելյանի առթիվ:
«Այսօր՝ Մեծ հաղթանակի օրը, 100-ամյակն է նշում Հայերնական մեծ պատերազմի հերոսներից մեկը՝ վետերան Անդրանիկ Ներսեսի Գևորգյանը»,- ասվում է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Պատերազմի ողջ ընթացքում Գևորգյանը կռվել է 89-դ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, որն այնուհետև ստացել է «Թամանյան» անվանումը: Վետերանն անցել է Հյուսիսային Կովկասով, ազատագրել Նովոռոսիյսկը, Թամանյան թերակղզին, Կերչը, Սևաստոպոլը, Լեհաստանը, գրավել է Ֆրանկֆուրտն ու Բեռլինը:
Անդրանիկ Գևորգյանը եղել է Ռեյխստագի պատերի մոտ «Քոչարի» պարող զինվորականների շարքում: Վերջինս պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի, «Կարմիր աստղ», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Ղրիմի ազատագրման համար», «Վարշավայի ազատագրման», «Բեռլինի գրավման», «Խիզախության» և «Մարտական նվաճումների» համար շքանշաններով:
Վետերանն ունի 8 զավակ, 74 թոռ, ծոռ և թոռան թոռ: