Նադալը դարձյալ նահանջել է երրորդ տեղ
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) մայիսի 10-ին ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը:
Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը նահանջել է երրորդ տեղ՝ իրենից առաջ թողնելով ռուս Դանիիլ Մեդվեդևի:
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 24-րդ տեղ:
Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում նահանջել է 2 աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը եզրափակում է լավագույն եռյակը:
ATP, վարկանիշային աղյուսակ
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 11 46 միավոր
2 (3). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 9780
3 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9630
4 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 8365
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - 7610
6 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 6945
7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - 6000
8 (8). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 5875
9 (9). Մատեո Բերետինի (Իտալիա) - 4048
10 (10). Դիեգո Շվարցման (Արգենտինա) - 3765
24 (23). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2280