Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 83 նոր դեպք, մահացել է 17 մարդ
Հայաստանում մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 83 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219353 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1016681 վերջին մեկ օրում` 1790 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8863 պացիենտ. Մեկ օրում նվազել է 556-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 205200 անձ` վերջին մեկ օրում 622 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4249 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1041 է: