«Գարուն ա, ձուն ա արել». Շիրակի մարզում ծառերը մնացել է ձյան տակ
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Շիրակի մարզի Հառիճ գյուղից:
«Գարուն ա, ձուն ա արել»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 9-ի երեկոյան ժամերից և մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին հատվածներում՝ կարկուտ։
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում տեղումները սպասվում է ձյան տեսքով: