Ես ասում եմ՝ ներեցե՛ք, տղերք, ների՛ր ինձ, Շուշի. Արշավիր Ղարամյան
Երկրորդ օրն է՝ ՀՀ և ԱՀ վերջին 30 տարվա պետական, քաղաքական և ռազմական գործիչները, մեկը մյուսին գերազանցելով, լեզվախաղի և բառախաղի միջոցով ուղերձներ են հղում` նվիրված մեր կորսված հաղթանակի խորհրդանիշ Շուշիի երբեմնի ազատագրման օրվան։ Այս մասին Facebook-ի իր էջում երեկ գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, ով իր գրառումը վերնագրել է «Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ներիր ինձ, Շուշի»:
«Բոլորն անխտիր իրենց մեղքը (ոմանց դեպքում մահացու) և պատասխանատվությունն ունեն ա՛յն իրավիճակի առաջացմանը, որը ծնեց այս կորուստն ու ցավը․․․ այդ թվում՝ և ես, ու ճիշտ կլիներ, որ կամ լռեին, կամ, լավագույն դեպքում, կարճ ու կոնկրետ ասեին՝ Ներեցե՛ք, տղերք, ների՛ր ինձ, Շուշի»,-գրել է նա: