Մահացել է «Սանտա Բարբարայի» աստղ Տոունի Քիթեյնը
Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Տոունի Քիթեյնը մահացել է 59 տարեկան հասակում Կալիֆոռնիայում, հայտնում է NYT-ը՝ վկայակոչելով նրա դստերը։ Մահվան պատճառները չեն բարձրաձայնվում։
Ջուլիա «Տոունի» Քիթեյնը ծնվել է 1961թ․-ին Սան Դիեգոյում, նրա նախնիները ռուս հրեաներ են: Մանուկ հասակում նա զբաղվել է ակրոբատիկայով եւ բալետով, իսկ հետո, չավարտելով դպրոցը, փախել է Ratt ռոք խմբի կիթառահարի հետ։ Նա զարդարել է խմբի առաջին երկու թողարկումների շապիկները, իսկ հետո նկարահանվել Back for more երգի տեսահոլովակում։
1980-ականների սկզբից սկսել է ակտիվորեն նկարահանվել տեսահոլովակներում եւ ֆիլմերում։ Առավել հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալում կերտած իր դերով։ Ընդհանուր առմամբ, դերասանուհին 40-ից ավելի դերեր ունի: