«Գույներ»․ Էմմին՝ սպորտային կերպարում
Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։
Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներիին ու երկրպագուներին ներկայացրել է սպորտային կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում նա կերպարանք է ընդունել ավտոմեքենայի մեջ։ Երգչուհին կրում է ջինսե տաբատ, սպիտակ բլուզ, սպորտային գլխարկ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, նախընտրել՝ կարմիր շրթներկ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Գույներ»։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Էմմին ջինսե տաբատ էր ընտրել, որը համադրել էր բաց գույնի տոպի հետ։ Էմմին սպիտակ մարզակոշիկներ էր կրում ու արձակել էր մազերը։ «Բարի լույս, Հայաստան»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները շտապեն էին հաճոյապոսություններ գրել։