Ալեգրին հնարավոր է փոխարինի Զիդանին Ռեալում
Ըստ II Terreno-ի, «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաքս Ալեգրին չի ընդունի թուրինյան ակումբի առաջարկը, քանի դեռ սպասում է Զինեդին Զիդանի հետ կապված իրավիճակի ավարտին:
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ալեգրին կարող է գլխավորել «Յուվենտուսն» այս ամառ։ Նա նույնիսկ մի քանի անգամ հանդիպել էր Անյելիի հետ և, ըստ մամուլի, իտալացի մասնագետը արդեն մոտ էր թուրինյան գրանդ վերադառնալուն։
Սակայն օրերս ավելի շատ խոսվում է այն մասին, որ թուրինյան ակումբի գլխավոր մարզչի համար թիվ մեկ թեկնածուն Զիդանն է, ում հետ պայմանագիր չստորագրելու դեպքում «Յուվենտուսը» կդիտարկի «Նապոլիի» ներկայիս մարզիչ Ջենարո Գատուզոյի թեկնածությունը։
Հաղորդվում է, որ Ալեգրիի համար Մադրիդի «Ռեալը» առաջնահերթ տարբերակ է: