ԵՄ-ն BioNTech-Pfizer-ի պատվաստանյութի լրացուցիչ մատակարարման պայմանագիր է կնքել
Եվրամիությունը 2021 և 2022 թվականներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մինչեւ 1,8 միլիարդ լրացուցիչ դեղաչափ մատակարարելու պայմանագիր է կնքել BioNTech-ի եւ Pfizer-ի հետ: Այս մասին Պորտուգալիայում սոցիալական խնդիրների վերաբերյալ ԵՄ գագաթաժողովի կուլիաներում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է DW-ն:
Լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ պայմանագրի պատրաստման մասին Եվրահանձնաժողովը ապրիլին էր հայտարարել՝ դա բացատրելով կորոնավիրուսի մուտացիաների տարածման պայմաններում կրկնակի պատվաստման անհրաժեշտությամբ: