Գտեք 10 տարբերություն. Կիմ Բեսինջերը և նրա դուստրը
Կիմ Բեսինջերի 17-ամյա դուստրը`Այրլենդ Բոլուդին ամեն ինչ անում է հայտնի մայրիկին նմանվելու համար:
Կիմի դուստրը սկսնակ մոդել է, ով նաև նորաձևության բլոգ է վարում: Աղջիկն ակտիվորեն տեղադրում է համացանցում իր նոր սանրվածքի ու գնումների լուսանկարները և շփվում է երկրպագուների հետ:
«Ակնհայտ է, որ Այրլենդը նմանակում է սեփական մորը, նա նույն սանրվածքն է անում, նույն կերպ հագնվոմ, ինչպես Կիմն իր կարիերայի սկզբում»,-միաձայն պնդում են համացանցի օգտատերերը: