Հադրութն ու Շուշին տուն ենք վերադարձնելու. «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն մայիսի 8-ին այցելել է Եռաբլուր և Մանվել Գրիգորյանի շիրիմին (Լուսանկարներ)
Մայիսի 8- ին, «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, այցելեց Եռաբլուր եւ Արշալույսի եղբայրական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Զորավար Մանվել Գրիգորյանին, հաղթանակած բրիգադի մարտիկներին եւ վերջին պատերազմի հերոս տղաներին։ Այս մասին հայտնում են ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:
«Շրջում էին տղերքը իրենց ընկերների շիրիմներին, ամեն մեկը իր մտքերով, իր հիշողություններով։
Գլխակոր էին տղերքը, բայց վրեժխնդրությամբ ու հավատով լի, որ իրենց նահատակ ընկերների արյան գնով ազատագրված հայրենիքը ետ են բերելու, որ Հադրութն ու Շուշին տուն են վերադարձնելու, որովհետեւ նրանք Զորավարի զինվորներն են, իսկ Զորավարը պարտվել չէր սիրում»,-ասվում էՀԿ-ի տարածած հաղորդագրությունում: