ԱՄՆ հետախուզական ծառայությունները ռուս հաքերներից պաշտպանվելու ուղեցույց են հրատարակել
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները խորհուրդների ցուցակ են հրապարակել՝ ռուս հաքերների դեմ պայքարի համար, որոնց, կազմակերպությունների կարծիքով, աջակցում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ), գրում է Lenta.ru-ն:
Հրապարակված փաստաթղթում նշված են այն գործիքները, որոնք, նրանց գնահատմամբ, օգտագործում են ռուս հաքերները: Հաղորդվում է, որ դրանց թվում են` հայտնի խոցելիության, ինչպես նաեւ բաց ելքային կոդով Silver գործիքի օգտագործումը: Փաստաթղթում գործիքների օգտագործվող ցուցակ է ներկայացված:
Արտասահմանյան հատուկ ծառայությունների կարծիքով՝ այս կերպ հաքերները հասանելիություն են ստանում «օտարերկրյա կառավարություններին, դիվանագիտական, վերլուծական եւ էներգետիկ կազմակերպություններին, ինչպես նաեւ առողջապահական կազմակերպություններին»: Ենթադրվում է, որ այսպես ԱՀԾ մասնագետները հետախուզական տվյալներ են հավաքում ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, եվրոպական եւ նախկին ԽՍՀՄ երկրներում ում:
Հեղինակները նաեւ նշում են, որ հարձակվողները վերջերս փոխել են կիբեռհարձակման իրենց մարտավարությունը, ուստի անցյալի բոլոր խորհրդատվություններն անտեղի են դարձել: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել արտասահմանյան ծառայությունների նախկին զեկույցների հրապարակումից հետո:
«Մանրամասներ ԱՀԾ-ի կիբեռգործիչների կողմից օգտագործվող մարտավարության, մեթոդների եւ ընթացակարգերի վերաբերյալ» անվանումով փաստաթղթի պատրաստմանը մասնակցել են բրիտանական Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի (NCSC), ՀԴԲ-ի եւ ԱՄՆ-ի ենթակառուցվածքների ու կիբեռանվտանգության ապահովման գործակալության (CISA) մասնագետները:
Արտասահմանյան ծառայությունների աշխատակիցներն ընդգծել են խոցելի կողմերը վերացնելու բոլոր ծրագրերը ժամանակին թարմացնելու եւ երկգործոն նույնականացման օգտագործման կարեւորությունը: Նրանք նաեւ հիշեցրել են, թե որքան կարեւոր է անձնակազմին կիբեռանվտանգության հիմունքներ սովորեցնելը։ Օրինակ՝ օգտվողները պետք է անհապաղ հաղորդեն էլեկտրոնային կասկածելի նամակների մասին։ «Մարդկանց վերաբերվեք որպես պաշտպանության առաջնագծի»,- ասվում է զեկույցում: