ԱՄՆ-ն կմիանա համացանցում ծայրահեղականության դեմ գլոբալ արշավին
Վաշինգտոնը կմիանա համացանցում ծայրահեղականությունն արմատախիլ անելու միջազգային նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է DW- ն:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների եւ բռնության դիմող ծայրահեղականների կողմից արմատականացման եւ հավաքագրման համար համացանցի օգտագործմանը հակազդելը կարեւոր առաջնահերթություն է Միացյալ Նահանգների համար: «Քրայսթչյորչի կոչին» հավանություն տված կառավարությունների եւ ընկերությունների կոալիցիային միանալը վկայում է հավաքական գործողությունների ուժեղացման անհրաժեշտության մասին»,- ասվում է Փսակիի հայտարարության մեջ:
Նա նշեց, որ մայիսի 14-ին Միացյալ Նահանգները կմասնակցեն քարոզարշավի մասնակիցների վիրտուալ գագաթնաժողովին, որին մինչ այժմ միացել է շուրջ 50 պետություն, Եվրահանձնաժողովը, ԵԽ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես նաեւ մի շարք տեխնոլոգիական ընկերություններ: