Օլյա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ոճի, էժան հագուստ գնելուց չխուսափելու, Իննա Խոջամիրյանի հետ ընկերության ու Դավիթ Աֆրիկյանի հետ մտերմության մասին
Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր նոր լուսանկարներով վառ տրամադրություն է փոխանցում սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին: Նոր ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ, դերասանուհին առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատասխանել մեր մի շարք հարցերին՝ իր ոճի, զգեստապահարանի եւ ոճային ամենամեծ քննադատի մասին: Օլյայի հետ զրուցել ենք նաեւ իր հետեւորդների կողմից հաճախ տրվող հարցերի՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ ընկերության եւ դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ իրական հարաբերությունների ու մտերմության մասին:
Անդրադառնալով իր գունեղ ֆոտոշարքին՝ Օլյան նշեց,-«Լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ արդեն երրորդ անգամ ենք համագործակցում, եւ կարող եմ ասել, որ ինձ ամեն անգամ ավելի ու ավելի է զարմացնում իր մոտեցումը գործին: Միանշանակ՝ մեծ հաճույք եմ ստանում իր հետ աշատանքից. միմյանց օգնելով, տարատեսակ մտքեր առաջարկելով՝ գալիս ենք ընդհանուր գաղափարի, եւ ես միշտ գոհ եմ մնում ստացված արդյունքից»:
Էկրանին Օլյային հեռուստադիտողը հաճախ տեսնում է դասական ոճում, մինչդեռ ֆոտոշարքերում դերասանուհին, սովորաբար, ներկայանում է սպորտային կամ casual կերպարում: Հարցին՝ ո՞ր ոճն է ավելի գերակշռող իր առօրյայում, դերասանուհին պատասխանեց.
«Ես շատ տարբեր եմ հագնվում՝ կախված այն փաստից, թե ուր եմ գնում եւ ինչ նատակով, բայց ինձ մոտ ավելի հաճախ գերակշռում է casual ոճը, որը նախ՝ շատ հարմար է, երկրորդ՝ դրա հետ շատ հեշտ է համադրել տարբեր ոճերը, երրորդ՝ քանի որ ես զբաղվում եմ սպորտով, ինձ այդ ոճն ավելի հոգեհարազատ է առօրյայում: Իսկ էկրանին ես, հիմնականում, մարմնավորում եմ էլեգանտ կանանց, ինչի համար էլ ինձ եթերով ավելի հաճախ նման ոճում կարելի է տեսնել: Բայց առօրյայում, անգամ, երբ դասական ոճի հագուստ եմ կրում, այն համադրում եմ որեւէ սպորտային դետալի՝ օրինակ՝ կոշիկի, գլխարկի եւ այդ ոճի այլ աքսեսուարի հետ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: