ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից օգտագործվող իրաքյան ռազմաբազաը հարձակման է ենթարկվել
Ուրբաթ գիշերն անօդաչու թռչող սարքը գրոհել է Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ռազմաբազան, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի կողմից: Այս մասին շաբաթ հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր առավոտյան ժամը 02:20-ին Այն ալ-Ասադ բազան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից: Տուժածների մասին չի հաղորդվում: Վնասվել է անգարը»,- գրել է նա: Գնդապետը նշել է, որ հարձակման կապակցությամբ հետաքննություն է ընթանում: