«Վիճում են արդեն 18 ամիս». բացահայտվել են արքայազն Հարիի եւ Ուիլյամի վեճի մանրամասները
Արդեն մի քանի ամիս է, ինչ ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են հայտնվում թագավորական ընտանիքում հակամարտությունների մասին, որոնք սրվել են Մեգան Մարքլի եւ արքայազն Ուիլյամի սկանդալային հարցազրույցից հետո: Տղամարդուն մոտ ծանոթ լրագրող Թոմ Բրեդբին պատմել է, որ եղբայրները միմյանց հանդեպ թշնամանք են տածում արդեն 1,5 տարի։
Բրիտանացի հայտնի լրագրող Թոմ Բրեդբին բացահայտել է արքայազն Հարիի եւ Ուիլյամի միջև թագավորական ընտանիքում տեղի ունեցած կոնֆլիկտի մանրամասները: Ինչպես պնդում է ITV News հեռուստաալիքի հաղորդավարը, որը լավ է ճանաչում երկու տղամարդկանց, նրանք վերջին 18 ամիսների ընթացքում պայքարում են միանգամից մի քանի պատճառներով, բայց առաջին հերթին Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի վարքագծի պատճառով: Բրեդբիի հայտնությունները հրապարակում է բրիտանական The Sun-ը։
«Արքայազների հարաբերությունները դանդաղ հասել են այն կետին, երբ նրանց համար դժվար է եղել շփվել՝ լինի դա հասարակության մեջ, թե փակ դռների հետևում։ Դա սկսվել է մեկուկես տարի առաջ», - բացատրել է Թոմ Բրեդբին։
Դեռ 2019 թվականին արքայազն Հարին լրագրողին տված հարցազրույցում ասել էր, որ ինքն ու Ուիլյամը «տարբեր ուղիների վրա են»։ Սակայն այդ ժամանակից ի վեր եղբայրների հարաբերություններն ավելի են վատացել։ Ավելին, հենց Հարիի հետ սերտ կապի պատճառով նրա եղբայրը խզել է գրեթե բոլոր կապերը նաև Բրեդբիի հետ, որի հետ ընկերություն է արել 20 տարի։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին նաև դուր չի եկել, թե ինչպես է ITV News-ը լուսաբանել արքայազն Հարիի և նրա կնոջ հրաժարումը թագավորական գերարտոնությունից: