Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ (Լուսանկար)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում հանդիպել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:
«Ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆ: Շատ հաճելի անձնավորություն: Հարգանք»,- Ինստագրամում գրել է անվանի բռնցքամարտիկը՝ տեղադրելով ֆրանսահայ ֆուտբոլիստի հետ լուսանկարներ:
Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆը Երևան է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբար - Հայաստան 2021» ծրագրին մասնակցելու համար:
Այս տարվա հունվարին 41-ամյա Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Հայ բռնցքմաարտիկը վերջին մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:
Լուսանկարն՝ այստեղ: