Ջենիֆեր Լոպեսը մոր և դստեր հետ հայտնվել է սեփական ապրանքանիշի նոր արշավի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Պարուհի, երգչուհի և հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, Ալեքս Ռոդրիգեսից բաժանվելուց հետո կենտրոնացել է ընտանիքի վրա, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ կիսվելով դերասանուհու ապրանքանիշի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներով։
51-ամյա դերասանուհին մոր՝ 75-ամյա Գվադելուպեի և դստեր՝ 13-ամյա Էմմայի հետ լուսանկարվել է J Lo Beauty ապրանքանիշի նոր ֆոտոշարքում։ Լուսանկարներում երեքն էլ կրում են սպիտակ վերնաշապիկներ։ Դրանցից մեկը գունավոր և ուրախ, իսկ մյուսը սև ու սպիտակի համադրությամբ ավելի հանգիստ լուսանկարներ են։
«Երեք սերունդ, բայց մեկ հավատ։ Մենք սահմաններ չունենք», - գրված է լուսանկարներին կից։
Լուսանկարների արշավը, որը սկսվել էր այս շաբաթ՝ մայրերի տոնի առթիվ, կրում է «Մայրիկն ամենաշատն է փայլում» խորագիրը։
Միևնույն ժամանակ աստղի 45-ամյա նախկին նշանածը լուսանկարներ է հրապարակել դուստրերի հետ և կից գրել․ «Ժամադրության երեկո իմ աղջիկների հետ»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջենիֆեր Լոպեսը մոր և դստեր հետ լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով ընտանիքի 3 սերունդները։