ԱՄՆ-ում նավթամուղերի խոշորագույն օպերատորը ենթարկվել է կիբերհարձակման
Միացյալ Նահանգներում նավթամուղերի խոշորագույն օպերատոր Colonial Pipeline ընկերությունը հայտնել է, որ կիբերհարձակման է ենթարկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Colonial Pipeline ընկերությունը մայիսի 7-ին հայտնաբերել է, որ կիբերհարձակման է ենթարկվել, ինչին ի պատասխան անջատվել են որոշ համակարգեր՝ կանխելու այն սպառնալիքը, որը ժամանակավորապես կասեցրել էր խողովակաշարի ողջ գործունեությունը և ազդել մեր որոշ տեղեկատվական համակարգերի վրա»,-ասված է հայտարարության մեջ։
Ընկերությունը տեղեկացրել է, որ դեպքի մասին հայտնել է երկրի իշխանություններին և այդ առթիվ հետաքննություն է սկսվել։