Ջեսիքա Սիմփսոնը հրապարակել է կրտսեր դստեր լուսանկարը, որը իր «կրկնօրինակն է» (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Ջեսիքա Սիմփսոնը, որն այժմ նորաձևության ոլորտում իր սեփական բրենդն ունի, իր ինստագրամյան էջում կրտսեր դստեր նոր լուսանկարն է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա երգչուհին հրապարակել է իր և ամուսնու՝ նախկին ֆուտբոլիստ Էրիկ Ջոնսոնի 3-րդ երեխայի՝ 2-ամյա Բիրդի Մաեի լուսանկարը, որը իր «կրկնօրինակն է», և կից գրել․ «Լողափի թռչուն»։
Երգչուհին և ամուսինը ունեն ևս երկու երեխա՝ 9-ամյա Մաքսուել Դրյուն և 7-ամյա Էյս Նյութը։ Զույգն առաջին երեխային սպասելու մասին հայտնել է 2011 թվականին, իսկ 2014 թվականին Մենտոսիտոյում օրինականացրել հարաբերությունները։
Անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների ընթացքին՝ երգչուհին նշել է, որ «լոքդաունի» ընթացքում իր երեխաներն ավելի են մտերմացել, ինչի համար ամուսինը շատ ուրախ է։
Հիշեցնենք, որ աստղը նախկինում ամուսնացած է եղել, ինչին ավելի վաղ անդրադառնալով նա նշել է, որ Նիք Լաչիի հետ ամուսնացել է, երբ շատ երիտասարդ էր։
«Ես շատ երիտասարդ էի, նա ինձանից 8 տարով մեծ էր, սակայն նա նույնպես շատ երիտասարդ էր։ Մենք միմյանց համար մեծ նշանակություն ունեինք և միշտ այդպես կլինի»,- ասել է Ջեսիքա Սիմփսոնը։