ԱՄՆ-ի Կոնգրեսում Թուրքիայի նկատմամբ պատասխանատվություն է սահմանվել կրոնական ազատությունների ոտնահարման համար
Ուրբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ, որով պատասխանատվություն է սահմանվում Թուրքիայի նկատմամբ՝ Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության, հույն ուղղափառ քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների կրոնական ազատությունները ոտնահարելու համար, հայտնում է Ahval թերթը։
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել Կոնգրեսում Հունական հարցերով հանձնախմբի համահիմնադիր-համանախագահներ Քերոլայն Բ․ Մալոնին և Գաս Մ․ Բիլիրաքիսը։
«Միացյալ Նահանգները պետք է հաստատակամ մնա մեր այսպես կոչված դաշնակիցներից ընդհանուր ժողովրդավարական արժեքների ակնկալիքների իրականացման, այդ թվում` կրոնական ազատության հանդեպ հստակ հարգանքի ցուցադրման հարցում», - ասել է Բիլիրաքիսը։
Հույն-ամերիկյան կրթական զարգացման ընկերակցության գերագույն նախագահ Ջորջ Հորատեսն ասել է, որ Թուրքիան անպատժելիորեն ճնշում է երկրում ապրող փոքրամասնությունների կրոնական ազատություններն ու մարդու իրավունքները։
2021 թվականի «Թուրքիան և Տիեզերական պատրիարքության կրոնական ազատություն» ակտը կարևոր օրենսդրություն է, որը Թուրքիային պատասխանատվություն կենթարկի իր անհանդուրժողոկանության համար։
Օրինագծի համաձայն՝ Թուրքիայի նախագահը պետք է թույլ տա Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին դիտորդական առաքելություն իրականացնել երկրում և պետք է զեկույց ներկայացնի կրոնական ազատությանն ուղղված Թուրքիայի իշխանությունների քայլերի վերաբերյալ։