«Յուվենտուսը», «Բարսելոնան» ու «Ռեալը» պատասխանել են ՈՒԵՖԱ-ի որակազրկումների վերաբերյալ սպառնալիքներին
«Յուվենտուսը», «Բարսելոնան» ու «Ռեալը» իրենց պաշտոնական կայքերում միասնական տեքստ են հրապարակել ՈՒԵՖԱ-ի՝ Սուպերլիգայի ստեղծմանը մասնակցած ակումբների վերաբերյալ հայտարարության մասին:
Հայտարարության մեջ ասվում է, որ Սուպերլիգայի հիմնադիր-ակումբները շարունակում են սպառնալիքներ ու վիրավորանքներ ստանալ մրցաշարի մասնակցությունից հրաժարվելու նպատակով:
Պրես-ռելիզում առանձնացված են հետևյալ կետերը
-ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից ճնշում
-Ակումբների տնտեսական խնդիրներ
-Սուպերլիգան պիտի օգներ կանանց ֆուտբոլի զարգացմանը
-Ֆուտբոլային հասարակության արձագանքը Սուպերլիգայի ստեղծմանը
-Սուպերլիգայի որոշ հիմնադիր-ակումբներ անհամապատասխան դիրք են բռնել:
«Մենք ուզում ենք հարգալից բանավեճեր տեսնել առանց ավելորդ ճնշման ու օրենքի գերակայության հարգանքի, որը մեր հսկայական ֆուտբոլային ընտանիքում հավասարակշռության համար ամենահարմար լուծումն է»,- ասված է հայտարարության մեջ: