Մոտ 2700 դոլար. Նյու Յորքում 4-ամյա տղան մոր բանկային քարտով գաղտնի մոտ 1000 մրգային սառույց է գնել (լուսանկարներ)
Նյու Յորքում բնակվող 4-ամյա տղան, օգտագործելով ծնողների բանկային քարտը, Amazon առցանց խանութից գաղտնի պատվիրել է 2618 դոլար արժողությամբ SpongeBob մրգային սառույցներ, գրում է The Guardian-ը:
Նշվում է՝ երեխան, ընդհանուր առմամբ, պատվիրել է 918 մրգային սառույց, որն առաքվել է 51 արկղով:
Բարեբախտաբար, պատմությունը լավ վերջաբան է ունեցել: Amazon ընկերությունը նշել է՝ քաղցրավենիքի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի որևէ տեղական բարեգործական ընկերության:
Բացի այդ, ընտանիքի անունով GoFundMe հարթակում հանգանակությունների էջ է բացվել, որտեղ կուտակվել է շուրջ 11 000 դոլար:
Տղայի մայրիկի խոսքով՝ այդ ֆինանսական միջոցները կուղղվեն աուիտիզմով հիվանդ տղայի կրթությանը: