«Փախստականներն ու Հայոց ցեղասպանությունը». Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում արված լուսանկարը ներառվել է The Guardian պարբերականի թեմատիկ ֆոտոշարքում (լուսանկարներ)
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել է թեմատիկ ֆոտոշարք, որում ներառված լուսանկարներն արվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում` աշխարհի տարբեր երկրներում և վերաբերում են մարդու իրավունքների թեմային:
Հատկանշական է, որ հեղինակավոր պարբերականը տպավորիչ ֆոտոշարքը վերնագրել է «Փախստականներն ու Հայոց ցեղասպանությունը. մարդու իրավունքների թեման` վերջին երկու շաբաթում արված լուսանկարներում»: Դրանում ներառվել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը` Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում արված լուսանկարը:
Դրանում երևում է զոհերի հիշատակին դրված ծաղիկներից գոյացած ահռելի «պատը»:
«Հայաստանի մայրաքաղաք Երևանում մարդիկ նշում են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:
1915-16 թվականներին օսմանյան թուրքերի կողմից զանգվածաբար արևելյան Անատոլիայից
և հարակից շրջաններից դեպի Սիրիայի անապատ արտաքսվելու հետևանքով զոհվել է մինչև 1,5 միլիոն հայ:
Նրանցից շատերը մահացել են սովից կամ հիվանդությունից, երբ մահվան երթերով շարժվում էին անապատով կամ սպանվել են զինվորների կողմից: Ջո Բայդենը դարձել է առաջին նախագահը, որը հայտարարել է թուրքական արշավի` որպես ցեղասպանություն ԱՄՆ-ի պաշտոնական ճանաչումը»,-գրել է պարբերականը:
Ընդհանուր առմամբ, ֆոտոշարքում ցուցադրված է` ինչպես են մարդիկ` Չինաստանից մինչև Կոմումբիա պայքարում հանում իրենց իրավունքների և ազատությունների:
Իտալիա, Թուրին
Երևան, Հայաստան
Աֆղանստանցի փախստականներ, Մեծ Բրիտանիա
Սիբիր, ՌԴ
Ռամալլահ, Պաղեստին
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Սինցզյան Ույղուրի ինքնավար մարզ, Չինաստան
Հոնդուրասցի ներգաղթյալներ, ԱՄՆ
Ֆոտոշարքի մյուս լուսանկարները կարող եք տեսնել այստեղ