Կարծում եմ՝ ինչ-որ անձնական բան կա․ Կումանը՝ իր որակազրկման մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղում (1-2) ստացած որակազրկումը։
«Կարծում եմ՝ դա անձնական ինչ-որ բան է, քանի որ «այ քեզ տիպ» բառերը վիրավորանք չեն։ Դա մարդուն երկու խաղով որակազրկելու պատճառ չէ։ Այստեղ ինչ-որ այլ բան կա»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Երեկ մերժվել է նաև «Բարսելոնայի» երկրորդ բողոքարկումը Կումանի որակազրկման վերաբերյալ։ «Ատլետիկոյի» դեմ խաղին թիմը նորից կղեկավարի Կումանի օգնական Ալֆրեդ Սրոյդերը։