Ֆլիկը հաստատել է, որ կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հաստատել է այն տեղեկությունը, որ կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը։
«Այո, մենք արդեն բանակցություններ ունեցել ենք Օլիվեր Բիրհոֆի հետ (Գերմանիայի հավաքականի գլխավոր մենեջեր)։ Մենք նաև այլ հարցեր ենք քննարկել, բայց Գերմանիայի հավաքականի մարզիչ դառնալը յուրահատուկ մի բան կլիներ»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում APNews-ը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հայտնել է Եվրո-2020-ից հետո իր պաշտոնը լքելու մասին։