Երբ կհանդիպեն ԱՄՆ և ՌԴ ղեկավարները. Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր անձնական հանդիպման մասին: Այս մասին գրում է Mk.ru-ն:
Ուրբաթ ամերիկացի առաջնորդը մեկ անգամ ևս ասել էր, որ ակնկալում է հաջորդ ամառ դեմ առ դեմ բանակցություններ վարել:
«Մենք շարունակում ենք վերլուծել իրավիճակը»,- հակիրճ պատասխանել է Պեսկովը՝ լրագրողների այն խնդրանքին, թե արդյո՞ք Մոսկվան գագաթնաժողովի անցկացման վերջնական համաձայնություն է տվել:
Այս շաբաթվա սկզբին Բայդենը հայտարարել էր, որ ակնկալում է Պուտինի հետ հանդիպել հունիսի կեսերին Եվրոպա կատարելիք ուղևորության ժամանակ: