Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ–ի «Երազանքի Լիգա» ծրագիրը
Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ-ի «Երազանքի լիգա» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում է Հայաստանի 11 մարզից 56 թիմ, որտեղ ընդգրկված կլինեն 10-12 տարեկան աղջիկները։ Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։
Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մայիսին։ 10 շաբաթ շարունակ ՀՀ մարզերում և Երևանում աղջիկների թիմերը կմրցեն միմյանց դեմ, որից հետո հանրապետական եզրափակիչ փուլը տեղի կունենա Երևանում, հաղորդում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։
«Երազանքի լիգան» նպաստում է Հայաստանում ֆուտբոլով զբաղվող աղջիկների թվի մեծացմանը, մարզաձևում նրանց մասնակցության կայուն աճին՝ կանոնավոր կերպով խաղալու հնարավորություններ կազմակերպելով։
Ծրագիրը Հայաստանի համար կապահովի եզակի հնարավորություն՝ կանանց ֆուտբոլում մասնակցությունը մասսայական մակարդակում խրախուսելու համար։