Եվս մեկ արքայական հարսանիք. Նիդերլանդների արքայազնն ամուսնացել է (լուսանկարներ)
Նիդերլանդների արքայազն Հայմե դե Բուրբոն Պարմենը 40 տարեկան հասակում լքել է ամուրիների շարքը: Նրա կողակիցն է 31-ամյա գեղեցկուհի Վիկտորիա Չերվենյակը, ով մասնագիտությամբ իրավաբան է, ինչպես նաև գրող: Արքայազնը իր հարսնացուի հետ ծանոթացել է մեկ տարի առաջ: Արքայական զույգը պասակադրվել է Ապելդորնի կաթոլիկ եկեղեցում՝ ընկերների և հարազատների մասնակցությամբ: Այնուհետև հարսանեկան կաքռն ուղևորվել է "Het Loo" ամրոց, որտեղ էլ տեղի է ունեցել հարսանեկան խնջույքը:
Ասել, որ գեղեցկուհին երջանիկ է, նշանակել է ոչինչ չասել: Արարողության սկզբից մինչ ավարտը հարսնացուն ժպտացել է, իսկ հյուրերն ու արքայազնի պատասխան ժպիտներն ակնարկել են, որ նրանց փոխադարձ զգացմունքները պահպանվեն մինչև վերջ: