ՉԼ–ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու նպատակով Բրիտանիայի կառավարությունը բանակցում է ՈւԵՖԱ–ի հետ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցում է ՈւԵՖԱ–ի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից այլ քաղաք տեղափոխելու նպատակով, հաղորդում է բրիտանական The Telegraph–ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» եւ Լոնդոնի «Չելսիի» մասնակցությամբ ՉԼ–ի եզրափակիչը Ստամբուլում պետք է տեղի ունենա մայիսի 29–ին։
Մայիսի 7–ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թուրքիային ընդգրկել է կորոնավիրուսի համավարակի «կարմիր ցուցակում»։ Այդ երկրից Բրիտանիա վերադարձածները պետք է 10 օր մնան տնային կարանտինում։
Թուրքիայում ամբողջական լոքդաուն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման կտրուկ աճի պատճառով։