ԱՄՆ-ում 186 սմ երկարությամբ ահռելի թառափ են որսացել, որը, ըստ մասնագետների, կարող է 100 տարեկան լինել
ԱՄՆ ձկան և վայրի բնության ծառայության (FWS) մասնագետները ջուրն են բաց թողել հսկայական 109- կիլոգրամանոց թառափ: Ենթադրվում է, որ էգ թառափը 100 տարեկան է, գրում է The Guardian-ը, նշելով՝ ձկանն ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ գետում որսացել են ապրիլի 22-ին:
Detroit Free ընկերության կենսաբան Ջասթին Սիոտիի խոսքով՝ իրենք միշտ փորձել են որսալ հսկայական թառափ, սակայն սովորաբար նրանց հաջողվել է որսալ մոտ 45 կիլոգրամ քաշով ձկներ, իսկ 109 կգ քաշ ունեցող ձկները շատ հազվադեպ են հանդիպում:
Ամերիկյան ծառայության աշխատակիցները սկզբից ցնցվել են ձկան չափերից: Սկզբից նրանք չեն հավատացել, որ իրականում թառափ են որսացել: Փորձագետները լուսանկարվել են ձկան հետ, որի երկարությունը հավասար է մարդու հասակին:
Ընդհանուր առմամբ, ձկան երկարությունը կազմել է 186 սանտիմետր: Գիտնականները ենթադրում են, որ թառափը ծնվել է 1920-ականներին, բայց այն կարող է ավելի ծեր լինել:
Նշենք՝ այս ջրերում թառափի մոտ 30 հազար տեսակ կա, որոնցից մոտ 6,5 հազարն ապրում է Դեթրոյթ գետում: FWS-ի հետազոտողները «ձկնորսությամբ են զբաղվում»` հավաքագրելու կենդանատեսակների պաշտպանության և վերարտադրման համար անհրաժեշտ գիտական տվյալները: