Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցվեց զոհված ոստիկանների հիշատակին
30 տարի առաջ մայիսի 6-ին, Խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսան աշխատակիցներ ու նրանց չորս ուղեկցողները: Երեկ՝ մայիսի 6-ի վաղ առավոտից Նոյեմբերյանի համայնքապետարանի մոտից սկսվել է նոյեմբերյանցիների երթը դեպի հերոսաբար զոհված ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
Երթին մասնակցեցին զոհված ոստիկանների հարազատներ, արյունոտ դեպքերի մասնակից վետերան ոստիկաններ, դպրոցականներ, հյուրեր:
Հիշատակի միջոցառմանը ելույթ ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Սրբազանը
Լուսանկարները Սմբատ Պետրոսյանի
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: