WhoScored․ Մխիթարյանը՝ Եվրոպա Լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
WhoScored վիճակագրական պորտալը կազմել է Եվրոպա Լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է «Ռոմայի» 4 ֆուտբոլիստ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը (7,7 միավոր)։ Ամենաբարձր վարկանիշը խորհրդանշական հավաքականում ստացել է ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան՝ 8,3 միավոր, ում հաջորդում է նրա թիմակից Էդինսոն Կավանին։
Հիշեցնենք, որ «Ռոման» երեկ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում 3։2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն դուրս մնաց հետագա պայքարից՝ երկու խաղերի արդյունքում 5։8 հաշվով զիջելով անգլիական ակումբին։
Երեկ կայացած խաղում Մխիթարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց։
Երեկ կայացած խաղում Մխիթարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց։