Թուրքիայում հրապարակվել է քրեորեն պատժելի բառերի ցանկը
Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրությանն է ներկայացրել երկրի բարեփոխումենրի «ժողովրդավարացման փաթեթը»: Ըստ այդ փաթեթի՝ ատելության, խտրականության, կենսակերպին վերաբերող հանցագործությունները առաջին անգամ կներառվեն Թուրքայի քրեական օրենսգրքում: Թուրքական «türktime» լրատվական կայքը հրապարակել այն բառերի ցանկը, ըստ որի, այսուհետ դրանց կիրառումը Թուրքիայում կհամարվի քրեորեն պատժելի: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ատելություն և կենսակերպին վերաբերող հանցագործությունները կավելացվեն կրոնական և ռասիստական բնույթի հանցանքների ցանկին: Անձի հանդեպ լեզվական, ռասիստական, ազգային, մաշկի գույնի, հաշվանդամության, քաղաքական հայացքների, դավանանքի, կրոնական որևէ խմբավորման անդամակցելու համար վիրավորանքը կհամարվի հանցանք:
Ներկայացնում ենք այդ բառերի ցանկը. «կարմրագլուխ, կեղտոտ թուրք,գող ցիգան, կեղտոտ գյավուր, հայի ժառանգ, եզդի, նեգր, աթեիստ, կույր Ռըզա, ինչպես նաև (մոլեռանդ հոգևորական)»: