ԱՄՆ-ում 68 տարվա ամուսնությունից հետո կինն ու ամուսինը մահացել են 72 ժամվա տարբերությամբ (լուսանկարներ)
68 տարվա ամուսնությունից հետո ամուսինն ու կինը մահացել են 72 ժամվա տարբերությամբ, գրում է Mirror-ը:
Բրենդա Ստադը կյանքից հեռացել է սեպտեմբերի 27-ին՝ կորոնավիրուսային կողմնակի բարդությունների պատճառով առաջացած սեպսիսից: Երբ ամուսինն իմացել է իր սիրելի կնոջ մահվան բոթը, լռել է ու այլևս չի խոսել:
Սեպտեմբերի 30-ին կնոջ ամուսինը՝ Թերենս Ստադը, մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նշվում է, որ մահվան պահին նա լաց է եղել և ձեռքերում պահել կնոջ ձեռքի պրոթեզը: Մահվան պահին երկու ամուսիններն էլ 83 տարեկան են եղել:
Տարեց զույգի դուստրը ՝ Ջուլի Մաքքլունին, նշել է, որ Բրենդայի մահից հետո հայրը հանձնվել է ու դադարել կռվել:
«Նրանք պարզապես երջանիկ էին և գոհ, որ սիրում էին պարզ բաներ՝ միմյանց, պարեր, ռեստորաններ, օպերա և լոտո», - ավելացրել է նա:
Բրենդան և Թերենսը ծանոթացել են 1953 թվականին, երբ նրանք դեռ 15 տարեկան էին: Մեկ տարի անց նրանք ամուսնացել էին և այդ օրվանից ոչ մի օր չեն անցկացրել իրարից առանձին: Նրանց կյանքի բաժանման միակ ժամանակահատվածն այն է եղել, երբ Թերենսը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է:
ՄաքՔլունիի խոսքով՝ Բրենդան շատ գրավիչ կին է եղել և հաճախ է մասնակցել գեղեցկության մրցույթներին: Նրա ամուսինն աշխատել է որպես ավտոմեխանիկ: 1970 թ.-ին տիկին Սթադի մոտ հայտնաբերվել է ցրված սկլերոզ, և Թերերենսը նրա մասին հոգ է տարել ամբողջ բուժման կուրսի ընթացքում:
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Սթադների համատեղ հուղարկավորությունը: Նրանց այրված մարմինների մոխիրները խառնվել են իրար և ցրվել Սքեգնեսում գտնվող այն վայրում, որտեղ ամուսինները շատ են սիրել հանգստանալ: