«Իմ գանձեր, սովորեք, որ պիտանի լինեք հայերին եւ Հայաստանին»․ Արմեն Պետրոսյանի շնորհավորանքն իր զույգ երեխաներին
Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ), ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում պատկերված են Արմեն Պետրոսյանի եւ Քրիստինայի զույգ երեխաները՝ Մարիան եւ Աշոտը։
«Իմ գանձեր, իմ զույգ բալիկներ, շնորհավոր ձեր 13 ամյակը։ Ապրեք առողջ եւ խաղաղ, սովորեք, որ պիտանի լինեք հայերին եւ Հայաստանին», - շնորհավորելով զավակների տարեդարձը գրել է պրոդյուսերը։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Արմեն Պետրոսյանը պատկերված էր կնոջ հետ։ Սոցիալական ցանցերում արված նշման համաձայն՝ կադրերն արվել էին Մայամիում։ «Լավ ժամանակ Մայամիում լավ մարդկանց հետ»,- հրապարակումը մեկնաբանել էր նա։