Շուրջ 500 կգ շոկոլադ. Իսպանիայում հրուշակագործները ստեղծել են Պիկասոյի «Գեռնիկա» կտավի շոկոլադե տարբերակը

Իսպանիայում հրուշակագործները գրեթե 500 կգ շոկոլադ են օգտագործել իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» կտավի շոկոլադե տարբերակը ստեղծելու համար։
Իսպանացի շոկոլադագործներն ու հրուշակագործները հայտնի կտավի 21,3 մետր լայնությամբ և 3,5 մետր երկարությամբ տարբերակը ստեղծել են 1937 թվականի ապրիլի 26-ին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Գեռնիկա քաղաքի ռմբակոծման 85-րդ տարելիցի կապակցությամբ:
Գեռնիկայի շոկոլադե տարբերակը ներկայում ցուցադրվում է Մադրիդում՝ Սոֆիա թագուհու արվեստի թանգարանում և պահվում է հատուկ ջերմաստիճանային պայմաններում։ Ավելի ուշ այն կցուցադրվի Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում: