«CNN»-ը ուղղել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անգլերենը (տեսանյութ)
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անգլերեն խոսքը հասկանալի դարձնելու համար ստիպված են եղել այն անգլերեն տիտրերով գրել:Սեպտեմբերի 29-ին Աբդուլլահ Գյուլը անգլերեն լեզվով հարցազրույց է տվել ամերիկան «CNN» հեռուստաալիքին: Թուրքական «Գազեթեփորթ» լրատվական կայքը հայտնում է, որ ուղիղ եթերով տրված հարցազրույցից հետո ամերիկյան հեռուստաալիքի կայքում տեղադրված տեսաձայնագրությունում նրա խոսքը ներկայացվել է նաև էկրանի ներքևում անգլերեն տիտրերով: Նույն հաղորդման շրջանակներում Գյուլից անմիջապես հետո ելույթ ունեցած աֆրիկացի հյուրի խոսքը անգլերենը տիտրերով չի ներկայացվել: Այս մասին գրում է "ermenihaber"-ը:
«Այսինքն՝ աֆրիկացի մի ղեկավարի ելույթը անգլերենից անգլերեն թարգմանելու կարիք չի եղել»,- գրում է թուրքական կայքը:
Նշվում է, որ այս հանգամանքը ընկալվել է որպես Գյուլի անգլերենի թերագնահատում:Իսկ թուրքական «Odatv»-ի լրատվական կայքում նշվում է, որ ՄԱԿ-ում Գյուլի ելույթի ժամանակ էլ ամերիկյան պատվիրակությունը ականջակլներով էր լսում նրա անգլերեն խոսքի անգլերեն թարգմանությունը: