Ռուսական ՄիԳ -31-ն ամերիկյան հետախուզական ինքնաթիռին ուղեկցել է Չուկոտի ծովի վրայով
Ռուսական ՄիԳ-31 կործանիչն օդ է բարձրացել Չուկոտի ծովի վրա՝ սահմանից ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռն ուղեկցելու համար: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ կազմում գործող Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Զինվորականները պարզաբանել են, որ օտարերկրյա ռազմական ինքնաթիռի շրջադարձից հետո ՄիԳ-31-ը անվտանգ վերադարձել է բազա:
«Պետական սահմանի խախտում թույլ չի տրվել»,-ասված է կենտրոնի հայտարարության մեջ:
ՄիԳ-31 որսացող կործանիչ է, որը կարող է կրել 4 հեռահար Р-33 երկինք-երկինք դասի հրթիռներ: