Նորզելանդացի ծանրամարտիկը կդառնա պատմության մեջ առաջին տրանսգենդեր օլիմպիական մարզիկը. The Guardian (լուսանկարներ)
Նորզելանդացի ծանրամարտիկ Լորել Հաբբարդը կդառնա պատմության մեջ առաջին տրանսգենդեր օլիմպիական մարզիկը, գրում է The Guardian-ը:
43-ամյա Հաբբարդը դեռ պաշտոնապես չի միացել Նոր Զելանդիայի ազգային հավաքականին, բայց, ըստ աղբյուրի, նրա համար «փաստացի երաշխավորված է տեղ զբաղեցնել կանանց ծանրքաշային կարգում», երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հավանության արժանացնի որակավորման վերանայված կանոնները:
Նշվում է՝ 12 տարի առաջ Հաբբարդը սեռափոխության վիրահատության է ենթարկվել, իսկ մինչ այդ նա նույնպես զբաղվել է ծանրամարտով: Այդ ժամանակ Սամոայում կայացած կանանց մրցումներում ծանրամարտիկը շահել է երկու ոսկի և մեկ արծաթ, ինչը զայրացրել է Speak Up For Women և Fair Play for Women կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին: Առաջինը կոչ է արել «պաշտպանել կանանց սպորտը», իսկ երկրորդը խնդրել է սպորտային ոլորտի պատասխանատուներին «արթնանալ»: