«Կպայքարենք դևերի դեմ». Վենեսուելայի նախագահը հայտարարել է Սթիվեն Սիգալի հետ համատեղ ֆիլմի ստեղծման մասին (տեսանյութ)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է դերասան Սթիվեն Սիգալի հետ համատեղ ֆիլմի ստեղծման մասին:
Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հրապարակված ուղիղ հեռարձակման ընթացքում:
Վենեսուելայի ղեկավարը նշել է, որ արտիստի հետ շատ ընկերական և ջերմ հանդիպում է ունեցել: Նա ժպիտով ավելացրել է, որ նախատեսում է Սիգալի հետ նկարահանել Nico Maduro de tumbar կոչվող ֆիլմը: Թե իրականում Մադուրոն կատակ է արել, թե ոչ, հայտնի չէ:
Մեկնաբանելով ֆիլմի սյուժեն՝ Մադուրոն ասել է, որ ինքը և Սիգալը կպայքարեն դևերի դեմ, և ձեռքերով մի քանի մարտական հնարքներ է ցույց տվել: Բացի այդ, Վենեսուելայի ղեկավարը հիշեցրել է, որ արտիստն իրեն սամուրայի թուր է նվիրել:
«Հիմա ո՞վ ինձ հետ գործ կունենա»,- նվերի առնչությամբ հռետորական հարց է հնչեցրել Մադուրոն:
Տեսանյութն՝ այստեղ: