Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքի աշխատանքներից մեկը դարձել է Cube Art Fair-ի գլխավոր պաստառ
Հայ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը Նյու Յորքից տեսանյութ է հրապարակել, որում Cube Art Fair-ի պատին՝ աշխարհի ամենախոշոր արտ-շուկան, նրա «Հայելիներ» շարքի աշխատանքներից մեկն է:
«Ես երեկ չէի էլ կարող մտածել այս մասին, բայց սա իմ աչքերով տեսնելը ցնցող էր, մանկական երազանքի իրականացման նման»,- հոլովակը մակագրել է Ձիթողցյանը:
Տիգրան Ձիթողցյանը ծնվել է 1976թ.-ին Երեւանում: Երիտասարդ նկարչի տաղանդը բացահայտել է արվեստաբան Հենրիխ Իգիթյանը: Դեռ մանուկ հասակում Տիգրանը հայտնի է դարձել. Հայաստանը հպարտանում էր նրա խորը, արտասովոր նկարներով:
Տիգրանի աշխատանքների եւ Նյու Յորքում նրա կյանքի մասին կարող եք կարդալ NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցում։