Մեսսին հնարավոր է տուգանք վճարի՝ իր տանը կազմակերպած ընթրիքի պատճառով
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է ենթարկվել տույժի իր տանը կազմակերպված ընթրիքի պատճառով, հայտնում է OK Diario-ն:
Ներկայումս Կատալոնիայում գործում են խիստ սահմանափակումներ՝ կորոնավիրուսի պատճառով, համաձայն որի՝ ավելի քան վեց մարդ չի կարող գտնվել տանը, ովքեր միասին չեն ապրում: Մեսսիի՝ իր տուն հրավիրված հյուրերի թիվը մի քանի անգամ գերազանցել է այս նորմը (մոտ 50 մարդ):
Ըստ աղբյուրի, եթե ապացուցվի, որ նա մեղավոր է, նրան սպասվում է 3-ից 60 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ ներկայումս «Բարսելոնան» պայքարում է չեմպիոնության համար Լա Լիգայում, որտեղ 34 տուրից հետո կատալոնական ակումբը մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ նույն միավորներով, ինչ «Ռեալը»: Առաջատար «Ատլետիկոյի» ակտիվում 76 միավոր է: