Թուրքիան և Ղազախստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
Անկարայում ստորագրվել է Ղազախստանի և Թուրքիայի ռազմական համագործակցության ընթացիկ տարվա ծրագիրը, Ղազախստանի պաշտպանության նախարարությանը հղումով գրում է EADaily-ն։
«Փաստաթուղթը ներառում է տարածաշրջանային անվտանգության հարցերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների նախապատրաստման, համատեղ վարժանքների անցկացման ոլորտներում 17 միջոցառում։ Նախատեսվում է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման մարտավարության վերաբերյալ փորձի փոխանակում»,-ասված է գերատեսչության մամուլի տեղեկագրում:
Ծրագրի ստորագրմանը նախորդել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև շտաբային բանակցությունները: Ինչպես նշվում է, քննարկվել է ռազմական կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը, համաձայնեցվել է 2022-2023 ուսումնական տարում զինծառայողների ուսուցման պլանը: