Թուրքիայից Ադրբեջան է բերվել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների կատարման համար տեխնիկա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են ադրբեջանական բանակի նյութատեխնիկական ապահովմանն ու Արցախի` Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում ականազերծմանն ուղղված աշխատանքները:
Ինչպես հայտնում է Minval.az-ը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջան է ժամանել Թուրքիայից գնած առաջադեմ ինժեներական տեխնիկայի և սարքավորման հերթական խմբաքանակը:
Տեխնիկան և սարքավորումները կփոխանցվեն ադրբեջանական բանակի ինժեներա-սակրավորական ստորաբաժանումներին, որոնք տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում և զբաղվում են ճանապարհների, բնակավայրերի և այլ հատվածների ականազերծման աշխատանքներով: