Համացանցում են հայտնվել Իլոն Մասկի և նրա ընտանիքի լուսանկարները Նյու Ջերսիի օդանավակայան ժամանելիս (լուսանկարներ)
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկին, նրա ընկերուհուն՝ Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեին և նրանց երեխային նախօրեին նկատել են Նյու Ջերսիի օդանավակայանում, հաղորդում է Daily Mail-ը՝ նշելով, որ 49-ամյա գործարարը, որը կվարի երեկոյան երաժշտա-հումորային Saturday Night Live հեռուստածրագրի առաջիկա եթերը, նահանգ է ժամանել փորձերին մասնակցելու համար։
Պապարացիների հրապարակած լուսանկարներում մոխրագույն վերնաշապիկով և սև տաբատով Մասը գրկել է իր մանկահասակ որդուն՝ X Æ A-XII-ին։
Երգչուհի Գրայմսը կրել է ծաղկավոր կիսաշրջազգեստ՝ ցուցադրելով ոտքի հսկայական դաջվածքներից մեկը և սև վերնաշապիկ։
Նշենք, որ հաղորդման առաջին թողարկումը եթեր է հեռարձակվելու մայիսի 8-ին, իսկ երաժշտական հյուրը Մայլի Սարիուսն է լինելու:
Մասկի՝ SNL-ը վարելու լուրերը համացանցում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել․ դա զայրացրել է նաև հեռուստահաղորդման մի քանի դերասանների, որոնց խոսքով՝ եթերը պետք է վստահել ոչ թե գործարարի, այլ արտիստների։