Ճապոնիայում սահմանափակումների երկարաձգումը կասկածի տակ է դնում Ամառային օլիմպիական խաղերի անցկացումը
Ճապոնիայի կառավարությունը քննարկում է կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները մայիսի 11-ից հետո երկարաձգելու հարցը, ինչը կարող է կասկածի տակ դնել Տոկիոյում անցկացվելիք Ամառային օլիմպիական խաղերը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հնարավոր է Տոկիոյում, Օսակայում, Կյոտոյում և Հյոգոյում մայիսի 11-ից հետո սահմանափակումները երկարաձգվեն, ինչը հնարավոր է փոփոխություններ մտցնի հուլիսի 23-ին Տոկիոյում մեկնարկվելիք Օլիմպիական խաղերի անցկացման հարցում։
Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան հանդիպելու է նախարարների հետ՝ սահմանափակումների հնարավոր երկարաձգումը քննարկելու համար, սակայն ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ։ Օսակայի նահանգպետը նշել է, որ սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվեն 3 շաբաթից մինչը մեկ ամիս։
Տոկիոյում և երկրի այլ խոշոր քաղաքներում գործող արտակարգ դության պայմաններում փակ են բարերը, ռեստորանները, հանրախանութները և կինոթատրոնները, իսկ սպորտային մեծ իրադարձություններին հասարակության մասնակցությունն արգելվում է։