Բայդենը մտադիր է պատվաստում իրականացնել նաև 12-15 տարեկանների շրջանում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է, որ ԱՄՆ չափահաս բնակչության 70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստված կլինի մինչև հուլիսի 4-ը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, նախագահի առաջարկած ծրագրի համաձայն` հնարավորինս շուտ պատվաստում կիրականացվի նաև 12-15 տարեկանների շրջանում:
ԱՄՆ նախագահի նպատակն է Անկախության օրվան ընդառաջ լիարժեք պատվաստել երկրի 160 մլն բնակչի: Այդ նպատակը մոտ է իրագործման, քանի որ 105 մլն մարդ արդեն ստացել է հակակորանավիրուսային պատվաստանյութ, իսկ օրական պատվաստման ծավալը հասնում է մեկ միլիոնի:
Հիշեցնենք, որ Բայդենն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 4-ից ԱՄՆ-ն կկարողանա այլ երկրների ևս պատվաստանյութ տրամադրել:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 33 մլն-ը, մահացածների թիվը` 590 հազարը: