Երեք ադրբեջանցի Հայաստանի հետ սահմանում կանգնել են ականի վրա
Երեք ադրբեջանցի պայթել են ականի վրա Հայաստանի հետ սահմանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն հղում անելով «Интерфакс»-ին: Նրանցից մեկը' 35-ամյա Վեզիր Վլիևն է, ով հոսպիտալացվել է բազմաթիվ վերքերով: 30-ամյա Հագանի Մագերամովը, ցուցմունք է տալիս միջադեպի կապակցությամբ: 3-րդը' 40-ամյա Ալի Ալիևը անհետ կորել է: Ենթադրվում է, որ նա գտնվում է չեզոք գոտում: Երեքն էլ Հայաստանին սահմանակից Մեզեմ գյուղի բնակիչներ են: Գյուղը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանում: Ըստ որոշ տեղեկությունների` նրանք ռումբի վրա են հայտնվել զորքերի շփման գոտում: