Նոր Զելանդիայի վարչապետը ծրագրում է ամռանն ամուսնանալ (լուսանկարներ)
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ ծրագրում է ամռանն ամուսնանալ, սակայն չի բացահայտել ամսաթիվը, տեղական ԶԼՄ-ներին հղումով գրում է Reuters-ը։
Գործակալության հաղորդմամբ՝ Արդերնը Coast Radio-ին պատմել է, որ ինքը և իր զուգընկերը՝ հեռուստահաղորդավար Քլարկ Գեյֆորդը, «վերջապես որոշել են հարսանիքի օրը»։
«Դա չի նշանակում, որ մենք որևէ մեկին հայտնել ենք ամսաթիվը»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը։
Ամռանը ծրագրվող հարսանիքը, ամենայն հավանականությամբ, կարող է չնշվել ավանդական եղանակով, քանի որ Արդերնը խոստովանել է՝ «իրեն չափազանց մեծ է զգում հարսանեկան երեկույթ կազմակերպելու համար»։
Նշենք, որ 40-ամյա Արդերնը 44-ամյա Գեյֆորդի հետ նշանադրվել է 2019-ին․ նրանք ունեն 2-ամյա դուստր:
Արդերնը Նոր Զելանդիայի ամենաերիտասարդ վարչապետն է․ նա պաշտոնն ստանձնել է 2017 թվականին, և աշխարհում այն սակավ առաջնորդներից մեկն է, որն այդ պաշտոնը զբաղեցրել է հղիության ընթացքում: